HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետը նաև ռեժիսոր է

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, թե ֆիլմ են նկարահանելու ոստիկանության մասին` հիմնված իրական փաստերի վրա: Ներկայացնելու են ոստիկանի իրական կերպարը, որ հասարակությունը ճիշտ ընկալի նրա դերն ու առաքելութունը: «Հրապարակի» թղթակցի հարցին, թե ոստիկանությունն օբյեկտիվ կլինի՞ և ֆիլմում կզետեղի՞ իրական փաստերից այնպիսի դրվագներ, որտեղ ոստիկանն է նպաստում այս կամ այն հանցանքին, օրինակ` Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված Խալաֆյանի դեպքը, Սարգսյանը, «քիչ մը» մռայլվելով, ասել է. «Դատարանը վճիռն արձակեց: Ես կարծում եմ` դրանից ավելի նորմալ դատարանի որոշումը եկեք չքննարկենք: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ոստիկանությունը անկեղծ կլինի, թե չէ` կարծում եմ` այս ժամանակահատվածում մի քիչ պիտի զգայիք, որ աշխատում ենք հնարավորինս անկեղծ լինել, ես ոչինչ չեմ թաքցնում»: Նա հավելել է նաև, որ ամենաօրյա հաղորդաշար է լինելու, որտեղ ներկայացվելու է բացահայտված և չբացահայտված հանցանքների խրոնիկան. «Դուք կլսեք, թե ինչպիսի դեպքեր են գրանցվել, քանիսն են բացահայտվել, ում կողմից, քանիսը` ոչ»: Բացր դրանից` ընդգծել է, որ անձամբ է վերահսկելու ֆիլմի սցենարի վրա կատարվող աշխատանքը և թույլ չի տալու, որ գռեհկաբանություններով և առօրյա խոսակցական ժարգոնային լեզվով խոսեն համազգեստ կրողները, թերևս դա միայն թույլ կտա հանցագործների կերպարների դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter