Ավազակային հարձակում «Տոտոյում»
Դեկտեմբերի 17-ին` ժամը 01:25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Տոտո» բուքմեյքերական ակումբներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00:45-ին դիմակավոր 2 անձ, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաձիգ, մուտք է գործել բուքմեյքերական ակումբ և զենքի սպառնալիքով աշխատակցից հափշտակելով 240.000 դրամ` դիմել են փախուստի:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել