HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է «Եվրատեսիլ 2011»-ի երգի մրցույթ

2011թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարի գործառույթները կստանձնի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը: «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին, որի կապակցությամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգի մրցույթ: Ըստ Եվրոպական հեռարձակողների միության` «Եվրատեսիլին» մասնակցող երգը (երաշժտությունն ու խոսքերը), պետք է լինի նոր և հնչած չլինի մինչև 2010թ. սեպտեմբերի 1-ը: Այն պետք է զերծ լինի քաղաքական և կոմերցիոն ենթատեքստից և հաղորդի միայն դրական էմոցիաներ: Որպես հեղինակային իրավունքի օբյեկտ երգը պետք է չտարածվի որևէ կրիչով, համացանցում, հեռուստատեսային և ռադիո եթերում, վաճառքի կամ այլ հեղինակային իրավունքի փոխանցման այլ եղանակով: Երգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Մրցույթին մասնակցելու համար հեղինակը ներկայացնում է հայտ, որը ներառում է. ա) անձնագրի պատճենը, բ) հեղինակային իրավունքի երաշխիք, որը պետք է ներառի երգի խոսքերի և երաժշտության  հեղինակի գրավոր հավաստագիրը, որ տվյալ ստեղծագործությունն իրենց աշխատանքի արդյունքն է: Հեղինակներն իրենց հայտում պետք է նշեն իրենց անունը, ազգանունը, հասցեն, բնակության վայրը, փաստաթուղթը կազմելու ամսաթիվը և ստորագրեն այն: գ) Երգի խոսքերը պետք է լինեն հայերեն կամ անգլերեն: Հայտերը ընդունվում են մինչև 2011թ. հունվարի 15-ը հետևյալ հասցեով և մակագրությամբ. Գ. Հովսեփյան 26, Նորք, Երևան, 0047: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter