HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում կստեղծվի լեռնահանքային եւ լեռնավերամշակման բնագավառների մասնագետների ուսումնական կենտրոն

Սյունիքի մարզի եւ Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատի ու Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի միջեւ այսօր ստորագրվել է համագործակցության վերաբերյալ պայմանագիր: Փաստաղթուղթն ստորագրել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ պալատի տնօրենների խորհրդի նախագահ Ազատ Վարդանյանը: Կողմերի միջեւ համագործակցությունն ուղղված է լինելու Սյունիքի մարզի զարգացմանը, մի շարք` կրթության, առողջապահության, զբոսաշրջության, լեռնահանքային ու վերամշակման ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Ըստ ստորագրված փաստաթղթի` պալատն աշխատանքներ է իրականացնելու ներդրումների ներգրավման, միջազգային ծրագրերի ֆինանսավորման կազմակերպման, Հայաստանում նախագծերի իրագործմանը կանադական առաջատար ընկերությունների եւ կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ: Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիան (այն ՄԱԿ-ի Գերագույն խորհրդատվական ստատուսի /ԷԿՈՍՈՍ/ կազմում գործող ոչ կառավարական կազմակերպություն է) նախատեսում է Հայաստանում գտնվող իր մասնաճյուղի միջոցով Սյունիքի մարզում ստեղծել լեռնահանքային եւ լեռնավերամշակման, կառավարման բնագավառների մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ուսումնական կենտրոն: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունել է փաստաթղթի ստորագրումը` նմանատիպ համագործակցությունները կարեւոր համարելով տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Ընտրված ոլորտները նա մարզի համար առաջնային է համարել եւ հույս հայտնել, որ առաջիկա տարիներին գործակցության արդյունքները տեսանելի կլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter