3 նոր նախարար
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով` դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել