
Երեկ մինչև ուշ գիշեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողով էր անում. ըստ «ՀԺ»-ի հավաստի տեղեկությունների` քննարկվում էր կոալիցիան լքելու հարցը: Չի բացառվում, որ ԲՀԿ-ն այսօր հայտարարի կոալիցիայից դուրս գալու մասին:
Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն նշել է «ՀԺ»-ն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ժամկետ էր տվել` հրապարակայնորեն հայտարարել` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն իրեն սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այսօր այդ ժամկետը լրանում է:
Երեկ մինչև ուշ գիշեր «ՀԺ»-ն փորձել է կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ: Բայց նա, ինչպես նաև ԲՀԿ այլ ներկայացուցիչներ «ՀԺ»-ի հեռախոսազանգերին չէին պատասխանում: Այդուհանդերձ, այդ ժամերին կուսակցության ներսից ոչ պաշտոնապես ստացած տեղեկությունները հետևյալն էին. 99 տոկոսով դուրս ենք գալիս, նախարարները հրաժարական են տալու:
Թե ում կսատարի ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում, դեռ հայտնի չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել