HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային ցեղասպանության ցանկություն չկա, բայց...

«Կադրային ցեղասպանություն, ջարդ անելու ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ եւ պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր որ այդ պահանջներին բավար են, մնալու են, ովքեր` չէ, գնալու են»,- թաղապետերի վերաբերյալ ասել է Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ շարքերը համալրելու հետ կապված` վերջինս երեկ ասաց, որ թեեւ համակրում է, սակայն դեռ նման պահանջ իրեն չեն ներկայացրել: Իսկ մեր հարցին, թե ինչու էր սկզբում մերժել քաղաքապետ կանգնելու Սերժ Սարգսյանի առաջարկը, օգտվելով խառնաշփոթից, չլսելու տվեց: Բարեբախտաբար, լսեց մեր մյուս հարցը, թե արդյոք Մոսկվայի՞ որոշմամբ է նշանակվել քաղաքապետ: Անչափ զարմացած, սակայն ժպտերես, հնարավորինս երկարեցնելով` ժխտեց. «Ոչ, իհարկե, ոչ»: Երբ հարցրինք, թե որ պաշտոնն է ավելի հոգեհարազատ` «ՀայՌուսգազարդի՞», թե՞ քաղաքապետի, Կ. Կարապետյանը զգացմունքները չթաքցրեց. ««ՀայՌուսգազարդը» շատ եմ սիրում եւ համարում եմ մեր երկրի լավագույն ընկերություններից մեկը, բայց երեւի յուրաքանչյուր կառավարիչ ժամանակ առ ժամանակ ունի ոլորտը փոխելու, թարմ աչքով նայելու, իսկ ընդհանրապես կառավարման գիտությունը նույնպես գիտություն է եւ հստակ բան, երբ որ կարողանում ես առարկան մոդելավորել, ինչը պետք է կառավարես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter