
Դեկտեմբերի 20-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի կունենա նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման հանդիսավոր արարողությունը:
«ՉԻ» - Հետագա ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու համար կառաջարկեինք որոշ փոփոխություններ մտցնել քաղաքապետի երդման արարողակարգում: Կառաջարկեինք երդման տեքստում ամրագրել բոլոր այն պաշտոնյաների եւ նրանց մերձավորների անունները, ում ոչ մի դեպքում չի կարելի չափալախել: Թերեւս արժեր նաեւ առանձին պարբերությամբ հիշատակել այն անձանց, ում չափալախել չի կարելի, բայց հայհոյել կարելի է:
Ինչ վերաբերում է կադրային այս փոփոխությանը, ապա տեղի ունեցածը, մեծ հաշվով, անարդարություն է: Փաստորեն, Կարեն Կարապետյանի պատճառով նախկին քաղաքապետը պաշտոնանկ է արվում, բայց նրա փոխարեն նոր քաղաքապետ է նշանակվում բոլորովին այլ Կարեն Կարապետյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել