HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաքագրում է «աբիժնիկների՞ն»

Լավատեղյակ աղբյուրների համաձայն` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցինչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաններին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Մեր տեղեկություններով` այդ գործընթացը սկսվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հենց հաջորդ օրը: Ավելին` ՀԱԿ-ի մի քանի անդամներ «կցվել են» կոնկրետ պաշտոնյանների (արդեն նախկին)` բանակցություններ վարելու եւ իշխանություններից նրանց «նեղացածությունն» օգտագործելով` ՀԱԿ-ին մերձեցնելու նպատակով: Խոսքը, բնականաբար, նախկին պաշտոնյանների կողմից ՀԱԿ-ին ոչ այնքան հրապարակային, որքան ստվերային աջակցություն ցուցաբերելու մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter