HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էռնեստ Վարդանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլի դատարանը հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման պետական դավաճանության և Մոլդովայի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Ընտանիքի փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատավճիռը և բողոք է ուղարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս դատավճիռը խայտառակ է համարում: Դատարանը որոշել է, որ լրագրողը պատիժը պետք է կրի խիստ ռեժիմով: Մեղադրանքի համար հիմք են դարձել Էռնեստ Վարդանյանի ինքնախոստովանական ցուցամունքները, որոնք, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համոզմամբ, կորզվել են խոշտանգման միջոցով և նպատակ են ունեցել լռեցնել ճշմարտախոս լրագրողին: Մոլոդովայի` հյուսիսարևելքում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մերձդնեստրը իր անկախությունը հռչակեց 1991 թ. Ռուսաստանի աջակցությամբ: Մերձդնեստրի Ազգային անվտանգությունը Էռնեստ Վարդանյանին ձերբակալեց ապրիլի 7-ին: Նա աշխատում էր որպես մոլդովական լրատվական գործակալություններից մեկի թղթակից Տիրասպոլում: Գործակալություն համար Էռնեստ Վարդանյանը գրել էր հոդվածներ, որոնք խիստ քննադատում էին Մերձդնեստի առաջնորդ Իգոր Սմիրնովին: ԱՄՆ-ն և ԵԱՀԿ-ն մտահոգություն են հայտնել այն պայմանների առթիվ, որոնցում Էռնեստ Վարդանյանը պահվում էր 7 ամիս շարունակ` մինչև նոյեմբերի 3-ին դատաքննության սկսվելը: Մայիսին լրագրողի կինը մտահոգություն էր հայտնել նրա ֆիզիկական և մտավոր վիճակի վերաբերյալ այն բանից հետո, երբ նա, ըստ որոշ տեղեկությունների, ժամեր տևող հարցաքննությունների էր ենթարկվել: Մայիսի 11-ին Մերձդնեստի իշխանություններն ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակեցին մի տեսանյութ, որում Էռնեստ Վարդանյանը «խոստովանում էր», որ 2001 թ.-ից եղել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալ: Լրագրողի ընտանիքն ասաց, որ այս խոստովանությունը կորզվել է խոշտանգման միջոցով: Դատավարության կանխակալությունը ցույց տվեց, որ դատարանը նախօրոք որոշել էր դատապարտել Վարդանյանին: Լրագրողի փաստաբանին, «անվտանգության նկատառումներից ելնելով», թույլ չտվեցին գնալ Տիրասպոլ: Հանրությանը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին և Վարդանյանի ընտանիքի անդամներին թույլ չտվեցին մտնել դատարանի դահլիճ, իսկ դատարանի նշանակած փաստաբանը պարբերաբար հրաժարվում էր դատալսումներից հետո իր պաշտպանյալի կնոջ հետ խոսելուց: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հորդորում է Մոլդովայի և Ռուսաստանի իշխանություններին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և ԵԱՀԿ-ին` ճնշում գործադրել Մերձդնեստի վրա, որ այն չեղյալ հայտարարի Վարդանյանի դատավճիռը: Լուսանկարը` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter