HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետբյուջեում Հայաստանի հանքարդյունաբերության մասնաբաժինն ընդամենը 1.37% է

Հայաստանի պետական բյուջե բազմամետաղային հանքավայրեր շահագործող, երկրից ոսկի, պղինձ, մոլիբդեն, ցինկ և այլ գունավոր ու հազվագյուտ մետաղներ արտահանող ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից մուտք գործող գումարային եկամուտը կազմել է բյուջեի ամբողջ եկամտային մասի ընդամենը 1.37%-ը: 2010թ. պետական բյուջեի եկամտային մասը եղել է 742 միլիարդ դրամ (մոտ 2 միլիարդ դոլար): Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետբյուջե է մուծել 6,337,128.9 միլիոն դրամ (17,6 միլիոն դոլար) և ամենախոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 8-րդ տեղը: «Deno Gold Mining» ընկերությունը մուծել է 1,490,090.1 միլիոն դրամ (4,140 միլիոն դոլար) և ամենախոշոր հարկատուների ցանկում 42-րդն է: «GeoProMining» ընկերությունը պետբյուջե է մուծել 953,162.5 միլիոն դրամ (2,648 միլիոն դոլար) և ամենախոշոր հարկատուների ցանկում 63-րդն է: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» մուծել է 723,593.7 միլիոն դրամ (2 միլիոն դոլար) և ամենախոշոր հարկատուների ցանկում 83-րդն է: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը մուծել է 310,194,9 միլիոն դրամ (861 652) հազար դոլար և ամենախոշոր հարկատուների ցանկում է 210-րդն է: Այս մասին հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter