HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս օրվա ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 1.5 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դեկտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ավարտել է ստուգումները 14 կազմակերպությունում: Ստուգումները շարունակվում են 20 կազմակերպություններում: Ստուգումների, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման վերաբերյալ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ-ն կայացրել է 1.06 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 14 որոշում, և հաշվարկել է 315.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Մասնավորապես` Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Լոռու ՏԲ-ի իրականացրած ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ Լոռու ՏԲ-ն կայացրել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու ՏԲ-ն ապօրինի անտառահատման առթիվ կայացրել է 200.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել է 315.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Դիլիջան ԱՊ-ին հարող տարածքում` Հաղարծին և Թեղուտ գյուղերի վերին սարերի խոտհարքերում, անհայտ պատճառով հրդեհ էր բռնկվել: Դիլիջան ԱՊ-ի Հաղարծին տեղամասի 30 աշխատակից երեք օր շարունակ հերթափոխով իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Չնայած ուժեղ քամուն` աշխատակիցներին հաջողվել է մարել հրդեհը` թույլ չտալով, որ այն հասնի ազգային պարկի անտառներին: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Գավառի ոստիկանության բաժնից Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի որսի գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է ընդհանուր 60.0 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում: Ընդերքի պահպանության ոլորտ ԸԵՄՎԲ-ն կայացրել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ ԸԵՄՎԲ-ն 5 կազմակերպությունում հայտնաբերված խախտումների առթիվ կայացրել է ընդհանուր 350.0 հազ. դրամի վարչական տուգանքի 5 որոշում: Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում և ճիշտ չներկայացնելու հիմքով Լոռու ՏԲ-ն 2կազմակերպությունում հայտնաբերված խախտումների առթիվ կայացրել է ընդհանուր 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում: ԸԵՄՎԲ-ն կայացրել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.5 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter