HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի բնակիչները հրդեհում են, ազգային պարկն ու հրշեջները` հանգցնում

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հազիվ է հաջողվում կանգնեցնել տեղի բնակիչների հրահրած հրդեհները: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը, երկու օր անց հրշեջ խմբերի և Ազգային պարկի ուժերով հաջողվեց թույլ չտալ, որ հրդեհը խոտհարքերից անցնի անտառին: «Բնակիչները հրդեհում են խոտը` մտածելով, որ բերքը հաջորդ տարի ավելի լավը կլինի: Իսկ հիմա շատ չոր եղանակ է, և այրվել է 30-40 հա տարածք: Լավ է, որ հաջողվեց կրակը կանգնեցնել, քանի որ մեքենաների համար այդ վայրերը դժվարանցանելի են»,- «ԷկոԼուր»-ին ասաց Արարատ Ալիխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter