HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մահափորձ` Վանաձորում. տուժողը դպրոցական է

Դեկտեմբերի 19-ին` ժամը 00.40-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Վարդանանց 43/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ շքամուտքից հրազենից մի քանի անգամ կրակել է նույն շենքի թիվ 33 բնակարանի բնակիչ 1994 թվականին ծնված Դավիթ Վահանի Օհանյանի վրա: Վերջինս հրազենային վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 34-104 եւ 235 հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարպուճ, 2 գնդակ, իսկ դեպքի վայրից 100 մ հեռավորության վրա հայտնաբերվել է ատրճանակը` 4 փամփուշտներով: Ներկայումս Դավիթ Օհանյանի վիճակը ծանր է: Ըստ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գ. Իսպիրյանի` մահափորձի վարկածները բազմաթիվ են, բոլորն էլ, ըստ նրա, քննարկվում են: Գ. Իսպիրյանը չժխտեց, որ հնարավոր է` մահափորձը կատարված լինի վրեժխնդրության հողի վրա: Նա հաստատեց մեզ հայտնի տեղեկությունն այն մասին, որ Դավիթ Օհանյանի եղբայրը` Անդրանիկ Օհանյանը, նախկինում դատապարտվել է սպանության եւ ծանր մարմնական վնասվածք կատարելու համար: Ներկայումս պատիժ է կրում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Տուժողի հայրը` Վահան Օհանյանը, նույնպես նախկինում դատապարտվել է սպանության մեղադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter