ԱԽՔ-ի մարդն ու աղբը
Մի քանի օր առաջ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրության մասին» օրենքի նախագիծը, եւ հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավորները, նրանց մեջ` նաեւ Գալուստ Սահակյանը, դահլիճից դուրս են եկել ու բարձրաձայն կատակել` «ԱԽՔ-ի մարդը դրական է գնահատում աղբի մասին օրենքը»: Ահա այսպիսի կոալիցիոն գործընկերներ:
Քեթրինի Միհրանը խաբե՞լ է նախկին նախարարին
Թեեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնազրկման հրամանագրից բավական ժամանակ է անցել, սակայն դրա պատճառ հանդիսացած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել: Հիշեցնենք, որ նա ծեծել էր իր աշխատակիցներից մեկին, եւ Գեւորգ Դանիելյանն ուշացրել էր նրան պատժելու հրամանը:
Երեկ մեզ պատմեցին, թե ինչն է առիթ դարձել, որ Դանիելյանը համարձակվել է չկատարել Սերժ Սարգսյանի հրահանգը: Պարզվում է` Քեթրինի Միհրանը մտել է նախարարի մոտ եւ խնդրել, որ ոչինչ չձեռնարկի, ինքը կփորձի հարցը հարթել: Ապա, չնայած չի կարողացել «հարթել», սակայն նախարարին ասել է, թե ամեն ինչ նորմալ է: Եվ քանի որ Միհրանը համարվում է նախագահի մարդը, Դանիելյանը հավատացել է վերջինիս խոսքին եւ հրաման չի տվել: Փաստորեն, ԴԱՀԿ պետը ոչ միայն մարդ է ծեծել, այլեւ փորձել է խաբել վերադասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել