HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիելյանի թիմը հեռանում է

Մեր տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո նախարարությունում աշխատանքից ազատվելու դիմումների շարք է սկսվել: Մասնավորապես հինգշաբթի օրը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Օրեր առաջ էլ դիմումներ են գրել նախարարի խորհրդականներ Թամարա Շաքարյանը եւ Հեղինե Մանուկյանը: Նախարարի օգնական Դավիթ Թադեւոսյանը եւս ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ նորանշանակ նախարար Հրայր Թվմասյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունում կադրային ջարդ չի լինելու, եւ պատրաստակամություն էր հայտնել աշխատել նախկին նախարարի Գեւորգ Դանիելյանի թիմի հետ: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Գ. Դանիելյանի թիմն ինքնակամ հեռանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter