
Պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում ի՞նչ քայլերի է դիմելու ԱԼՄ հեռուստաընկերության սեփականատեր Տիգրան Կարապետյանը, վերջինս հայտարարել է. «Խաչն եմ առաջ մղելու: Որ տեսնում ես չարիք, պետք է խաչը միանգամից դեմ տալ»:
«ՉԻ»- Եթե խոսքը Գրիգոր Ամալյանի դեմ պայքարելու մասին է, ապա միայն խաչը դեմ տալը կարող է չօգնել. մեկ էլ տեսար` բռնեց ու խաչն անվանեց «թույլիկ» կամ զրո նշանակեց: Սխտորն ամեն դեպքում ավելի հուսալի է: Իսկ ընդհանրապես, պետք է իրականացնել հետեւյալ միջոցառումները: Նախ` սխտորի մաքրած պշեղի մեջ մի քանի ասեղ խրել եւ այդ «կոնստրուկցիան» կախել ՀՌԱՀ գրասենյակի դռան վերնամասից, երկրորդ` երկու պճեղ սխտորը լավ ծեծել, լիալուսնի ժամանակ ուղիղ կեսգիշերին լուծել կես թեյի բաժակ օրհնած ջրի մեջ, խառնուրդը պահել ծոցագրպանում, Գրիգոր Ամալյանին տեսնելուն պես երեք անգամ խաչակնքել, մի քանի կաթիլ ցողել նրա երեսին ու արագ-արագ մի քանի անգամ ասել «նահլաթ քեզ, չափորոշիչ»: Դա, վստահ ենք, էապես կմեծացնի բազմակարծությունը մեր հեռուստաեթերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել