
Բելիզ պետությունից, որ նախկինում կոչվում էր Բրիտանական Հոնդուրաս, «Rogeston Logistics LTD»-ի գրանցված լինելու վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ՀՌԱՀ-ը, ինչպես երեկ ասուլիսում բացահայտեց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը, դիմել էր Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի աջակցությանը, սակայն փորձ անգամ չէր արել դիմել «Ա1+»-ին. «Դժվա՞ր էր հավաքել հեռախոսահամարը եւ ճշտել, եւ ոչ թե դեսպանություններ խառնել իրար, ուրախանալ»: Ըստ նրա` ճշտելը ՀՌԱՀ-ի օրենքով սահմանված պարտավարությունն է: Սակայն չեն ճշտել նաեւ ֆրանսիական ընկերության տված հավաստագիրը. «Եթե ճշտեին, 280 հազար եվրոյի փաստաթղթերի վերաբերյալ մեղադրանք չէին ներկայացնի: Դա հարկավոր էր, որ նսեմացնեին նախատեսվող 694.216 դոլարի չափով ներդրումները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել