
Երեկ մենք տեղեկություններ ստացանք, որ այս շաբաթ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ենթարկվելու է սրտի վիրահատության: Նա երեկ բուժզննության է ենթարկվել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկայում: Նրա սիրտը կրկին ստենտավորելու են:
Սա կլինի քաղբանտարկյալի արդեն երրորդ վրահատությունը նրա անազատության մեջ գտնվելու ընթացքում: Միքայելյանը, որ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այս ընթացքում, ինչպես հայտնի է, պարբերաբար առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Նրան, սակայն, համառորեն բուշզննության չէին տանում: Մեր տեղեկություններով` վերջին օրերին եւս քաղբանտարկյալի մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում, ճնշման կտրուկ տատանումներ, նա ցավեր ունի կրծքավանդակի շրջանում, լրջագույն խնդիրներ` ոտքերի հետ կապված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել