«Հայկական ժամանակ». Կազատեն
Երեկ տեղի է ունեցել դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի վաղաժամկետ ազատման հարցը:
Թերթի տեղեկություններով, հանձնաժողովը բավարարել է Արամ Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հայտը: Ըստ այդմ, որոշումը մեկ օրվա ընթացքում, այսինքն' այսօր պետք է ուղարկվի քաղբանտարկյալի պահման վայր' «Սևան» ՔՀԿ:
Նշված ՔՀԿ-ն էլ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա' քաղբանտարկյալին ազատ արձակելու միջնորդությամբ պետք է դիմի դատարան:
ՀՀ ՔՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը թերթի թղթակցի հետ զրույցում խոստացել է խնդրի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել