Հրդեհ` Պուշկինի լեռնանցքի մոտ
Դեկտեմբերի 20-ին` ժամը 09:25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի փողոցի թիվ 32/3 հասցեում` բենզալցակայանի տարածքում: «Հրդեհ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել երկուական մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության աշխատակիցները և հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել` 09.57-ին:
Ռ.Աբրահամյանին պատկանող բենզալիցքավորման կրպակում այրվել են 50 լիտրանոց դիզվառելիքի և յուղի տարաներ: Հրդեհի հետևանքով ձեռքի թեթև այրվածքներ է ստացել բենզալիցքավորման կրպակի աշխատակից Սամվել Աբրահամյանը:
Նույն օրը` ժամը 12:58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինի լեռնանցք-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր են մեկնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղի աշխատակիցները: Հրդեհը մարվել է ժամը 15:01-ին: Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել