HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում` Մեղրաձորում

Դեկտեմբերի 21-ին` ժամը 00.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1979 թ. ծնված Տաթևիկ Տ.-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին` ժամը 23.50-ի սահմաններում, երկու անծանոթներ բնակարանի դուռը թակելուց հետո մտել են ներս և դանակի սպառնալիքով հափշտակելով 307.000 դրամ և 80.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել են փախուստի: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter