Հայ-վրացական հուշագիր` սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտներում
Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վլադիմիր Վարձելաշվիլու հրավերով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: Այցի նպատակը երկու երկրների սպորտի և երիտասարդության բնագավառներում առկա գերակա խնդիրները քննարկումն է եղել:
Այցի շրջանակներում նախարար Արթուր Պետրոսյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Լևոն Խալիկյանը հանդիպում են ունեցել Վրաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Տկեշելաշվիլիի, Թիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլիիի և ուսանողների հետ:
Այցի շրջանակներում Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վլադիմիր Վարձելաշվիլին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը փոխըմռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել սպորտային միջոցառումներ` նպաստելու համար առողջ ապրելակերպին և սպորտային գործունեությանը: Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն ներգրավվել սպորտային առաջնություններում, ինչպես նաև մարզիչների վերապատրաստման դասընթացներում` բարձրացնելու և զարգացնելու նրանց պրոֆեսիոնալ ունակությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խրախուսել երիտասարդության խնդիրներին վերաբերող տեղեկատվության և փորձի փոխանակմանը:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև այցելություն Թբիլիսիի ջրային մարզակենտրոն, ռեգբիի դաշտ և ձյուդոյի մարզադահլիճ: Այցի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն իրականացնել պատասխան այց 2011 թ. հունվարի երկրորդ կեսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել