HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանքել են «Հետքի» հրապարակմանը

«Հետքի» դեկտեմբերի 20-ի «Ընտանիքի ջեռուցման և սննդի հոգսը մնացել է 78-ամյա կնոջ ուսերին» հրապարակման հետ կապված Լոռու մարզի Օձուն գյուղի գյուղապետ Արսեն Տիտանյանը այսօր «Հետքին» տեղեկացրեց, որ հոդվածի հետքերով իր մոտ է հրավիրել Օձունի բնակչուհի Էմմա Խեչումյանին, նրա հետ ունեցել է առանձնազրույց, որից հետո ավագանու որոշմամբ համայնքի բյուջեի սոցիալական օգնության գումարներից որոշվել է 4 խմ փայտ տրամադրել 78-ամյա կնոջ սոցիալապես անապահով ընտանիքին:

«Առաջիկա օրերին մեր կողմից փայտը կտեղափոխվի Էմմա Խեչումյանի բնակարան»,- ասաց Արսեն Տիտանյանը: Գյուղապետը նաև հայտնեց, որ ամռանը համայնքի բյուջեից 40 հազար դրամ է հատկացվել իսկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող այս ընտանիքին: Արսեն Տիտանյանը «Հետքին» հավաստիացրեց, որ Էմմա Խեչումյանի ընտանիքի սոցիալական վիճակը կպահի իր հսկողության տակ, իսկ գարնանը բանակից վերադարձած նրա թոռանը կտեղավորի  համապատասխան աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter