HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ կլինի հաջորդ օմբուդսմենը

Իրավաբաններ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը աշխատում էին միասին` GTZ գերմանական կազմակերպությունում: Մի քանի օր առաջ Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար: Ենթադրվում էր, որ Վարդան Պողոսյանին եւս որեւէ առաջարկ կարվի: Եվ իրոք` մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` նոր պաշտոն ստանալու կապակցությամբ (նա նշանակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Բիշքեկում) այս պաշտոնը թափուր է մնացել, եւ մեր տեղեկություններով` այն առաջարկվել է Վարդան Պողոսյանին, որը մերժել է առաջարկը: Երեկ Պողոսյանը հերքեց այդ լուրը, բայց ակնարկեց, որ նման առաջարկ ստանալու դեպքում չէր համաձայնվի: «Ես վաղուց արդեն դուրս եմ քաղաքականությունից եւ մտադրություն չունեմ վերադառնալ»,- ասաց իրավաբանը` փաստորեն, արձանագրելով, որ մեր երկրում օմբուդսմենի պաշտոնը քաղաքական պաշտոն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter