HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր երկրի ամոթն ու Թովմասյանը` դեմ առ դեմ

«Մարտի 1-ի դատավարությունները ամոթ էին մեր երկրի համար: Մարտի 1-ի դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ: Ես գտնում եմ, որ մարտի 1-ի դեպքերի լավագույն լուծումը հարուցված քրեական գործերի կարճումն էր այդ նույն ժամանակահատվածում: Պատմությունը պատասխան պետք է տա նաեւ մարտի 1-ի սպանությունների համար»: Որքան էլ տարօրինակ թվա, բայց փաստ է, որ այս խոսքերի հեղինակն ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ արդարադատության նախարար նշանակված Հրայր Թովմասյանն է: Մարտի 1-ի գործերին նման գնահատական նա տվել է 2009-ի հունիսի 29-ին «Ա1+» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Այսօր Հրայր Թովմասյանը ի պաշտոնե կարող է նախաձեռնել եւ լուծել «ամոթալի դատավարությունների» հետեւանքով բանտերում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը: Հայաստանի հանրությունը հնարավորություն ունի առանց կողմնակի միջամտության համոզվելու, թե Հրայր Թովմասյանը որքանով է ի վիճակի տեր կանգնել սեփական խոսքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter