HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լարված քաղաքակա՞ն, թե՞ սոցիալ- տնտեսական դժվարությունների տարի

«Հետքի» հետ զրույցում անցնող տարին են գնահատում քաղաքական գործիչները:

«Կոռուպցիան սպառնում է ներքին անվտանգությանը» Հրայր Կարապետյան, ՀՅԴ խմբակցություն

Տարվա գնահատականը տալուց պետք է հաշվի առնենք այն թիվ 1 հարցը, որ մեր ազգային օրակարգում դրված է. այն իր ընթացքով զիջումների՞ է գնացել, թե՞ ձեռքբերում է ունեցել: Հայության համար թիվ 1 հարցը եղել եւ մնում է Արցախի հարցը:

Կարծում եմ, որ այս տարի կարողացանք պահպանել մեր ձեռքբերումներն այս մասով, համենայնդեպս, զիջումներ չեղան: Եթե այս հարցում զիջումներ չկան, նշանակում է` մեր ձեռքբերումները պահպանվել են: Նաեւ ազգային շահի տեսանկյունից մենք չզիջեցինք հայ-թուրքական հարաբերությունների հարցում թուրքերի նախապայմաններին: Սա նույնպես կարեւոր է: Այսօր Հայաստանը շահեկան վիճակում է, եւ այն, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի առջեւ նախապայմաններ է դնում, ամբողջ աշխարհն է հասկացել: Որոշակի խնդիրների մասին արդեն խոսում է հանրապետության նախագահը: Վերջերս նախագահը բաներ էր ասում, որ մեզ հոգեհարազատ է: Օրինակ` ներքին անվտանգության առումով շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարը: Այստեղ պետք է ամբողջ ճակատոց պայքարել: Հայաստանում կոռուպցիան հասել է այն մակարդակի, որ սպառնում է ներքին անվտանգությանը: Ուրախալի է, որ այս մասին նախագահը խոսում է բարձր ամբիոնից: Սա նշանակում է, որ նախագահը կարող է վճռական պայքար սկսել կոռուպցիայի դեմ, իհարկե, եթե տեսնենք, որ այդ հայտարարությունը գործ է դառնում: 2010-ին շատ ու շատ խնդիրներ էլ մնացին առանց լուծման, մասնավորապես` սոցիալ-տնտեսական բնագավառում: Հասարակության մեջ շերտավորումը գնալով խորանում է, հակամենաշնորհային քաղաքականություն չկա, եւ Հայաստանում գնալով հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում: Սա նույնպես սպառնում է մեր ներքին անվտանգությանը, եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն, ծանր վիճակում ենք հայտնվելու: Իրեն հռչակելով լիբերալ քաղաքական ուժ` այսօր վարչապետն իր թիմակիցներով իրականցնում է մի քաղաքականություն, որը չի նպաստում եւ մեր ազգի շահերից չի բխում:

«2010-ը լարված արտաքին քաղաքական տարի էր»

Սամվել Նիկոյան, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցություն 2010 թվականը մեր պետության եւ ժողովրդի համար շատ լարված արտաքին քաղաքական տարի էր` սկսած հայ-թուրքական հարաբերություններից, որ բավականին մեծ ռեսուրսներ էր պահանջում: Շատ կարեւոր էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ամբողջ տարին ընթացավ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու հռետորության, միջազգային տարբեր ատյաններում Ղարաբաղի խնդիրը բարձրացնելու եւ մթնոլորտն անընդհատ լարված պահելու մեջ: Տարին եզրափակվեց Աստանայի գագաթնաժողովով, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կատարված հայտարարությունը, իմ կարծիքով` հստակեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքով: Դա ամենակարեւորն էր: Դրանից հետո ստեղծվեց մի փոքր ժամանակահատված, եւ հանրապետության նախագահը հնարավորություն ունեցավ ակտիվ ներքաղաքական խնդիրներով զբաղվել, ինչին դուք ականատես եղաք: Ծանոթ եք նաեւ ՀՀԿ-ի 20- ամյակին նվիրված միջոցառմանը նախագահի հնչեցրած ելույթին, որով նշվեցին ապագային միտված բոլոր խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter