HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձել է պայթեցնել համագյուղացուն

Դեկտեմբերի 17-ին` ժամը 10:50-ին, Արագածոտնի մարզի Օրգով գյուղի մի բնակչից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:00-ի սահմաններում իր տան բակում կայանված ծառայողական «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա կասկածելի սարք է հայտնաբերել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի, ԱԱԾ և ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ պարզել էին, որ հայտնաբերվածը պայթուցիկ սարք է, որը վնասազերծվել էր և ուղարկվել պայթյունատեխնիկական փորձաքննության: Հաջորդ օրը ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց Արագածոտնի մարզի Օրգով գյուղի բնակիչ, 30-ամյա Սևակ Հովհաննիսյանը: Նա խոստովանական ցուցմունք տվեց, որ ինքն է տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ համագյուղացուն սպանելու նպատակով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` սպանության փորձ, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Սևակ Հովհաննիսյանը ձերբակալված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter