HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է «Պրոֆեսորը»` երբեմնի ամենահայտնի «օրենքով գողերից» մեկը

Մոսկվայում երկարատեւ հիվանդությունից հետո երեկ մահացել է նախկինում «օրենքով գող» Ռուբեն Սարգսյանը, ով հանցավոր աշխարհում ավելի շատ հայտնի է «Պրոֆեսոր Ռուբիկ» մականունով: «Պրայմ-Կրայմի» փոխանցմամբ` 68-ամյա Սարգսյանի դին հուղարկավորության համար վաղը կտեղափոխվի Երեւան: Աղբյուրի ներկայացմամբ` անցյալ դարի 80-ականներին ծնունդով գյումրեցի Ռուբեն Սարգսյանը համարվում էր Մոսկվայի ամենահեղինակավոր քրեականներից մեկը: «Պրոֆեսոր» մականունը նա ստացել է իր արտասովոր խելացիության շնորհիվ: Վերջինս նախապատվությունը տվել է բռնություն չպարունակող հանցագործություններին, հիմնականում խարդախությանը, իսկ պաշտոնապես զբաղեցնում էր շախմատի մարզչի համեստ պաշտոնը` «Սպարտակ» սպորտային ընկերությունում: «Պրոֆեսորի» կենսագրության ուշագրավ դրվագներից մեկն էլ այն է, որ նա դարձել է ամենահեղինակավոր «օրենքով գող» Յապոնչիկի (Վյաչեսլավ Իվանկովի) նախկին կնոջ` Կալինա Նիկիֆորովայի ամուսինը: Այս կինը խորհրդային տարիներին Մոսկվայում հայտնի «ցեխավիկ» էր: Իսկ նրա որդու` «Կալինա» մականունով «օրենքով գող» Վիկտոր Նիկիֆորովի հետ «Պրոֆեսոր Ռուբիկը» ակտիվ դերակատարություն է ունեցել կնոջ բիզնեսում: 1988թ. փոտրվարի 26-ին Ռուբեն Սարգսյանը Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կազմակերպել է Կալինա Նիկիֆորովայի հուղարկավորությունը: Թաղմանը մասնակցել են այնպիսի հեղինակավոր «օրենքով գողեր», ինչպիսիք են Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը, Լեւոն Մխիթարյանը` Կրոպոտինսկին եւ Ալիմջան Տոխտախունովը` Տայվանչիկը: Կնոջ մահից հետո «Պրոֆեսորի» մասին գրեթե ոչինչ չի լսվել: Նա ապրել է Մոսկվայի արեւելքում գտնվող հանգիստ թաղամասերից մեկում, իսկ նրա անունը 90-ականներին «օրենքով գողերի» ցանկում այլեւս չի նշվել: Վերջին անգամ Ռուբեն Սարգսյանը ձերբակալվել է Մոսկվայի «Նոյ» ռեստորանում 2000թ. սեպտեմբերին` հերոյինի ազդեցության տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter