HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դելֆինարիումի դեմ կբողոքեն նաեւ Կիեւում

Երեւանում դելֆինարիայի բացման օրը` դեկտեմբերի 24-ին, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիեւում: Այս մասին հայտնում է էկոլոգիական հասարակական դաշինքը: Կիեւի էկոլոգների նամակում նշված է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին` ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերության անօրինական գործողությունների դեմ: Իրենց հերթին հայ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նույնպես դեկտեմբերի 24-ին` ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիայի հարեւանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter