HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու հիմա

Ինչո՞ւ հիմա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկսեց ուշադրություն դարձնել ներքաղաքական գործընթացներին և սկսեց որոշակի գործողություններ իրականացնել: Այս հարցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինքն իրեն տվեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը և պատասխանեց. «Եթե մենք ուշադիր հետևենք 2.5, 3 տարվա հանրապետության նախագահի նախագահական գործունեությանը, պետք է ասենք հետևյալը. 2008 թ.-ը, ինչու չէ նաև մասամբ 2009-ի առաջին կեսը ներքաղաքական բավականին լարված իրավիճակ էր ՀՀ-ում, որը ՀՀ նախագահին հնարավորություն չէր տալիս, որպեսզի նա կատարի այն քայլերը, որ հիմա մենք տեսնում ենք կամ ակնկալում ենք»,- ասաց Սամվել Նիկոյանը: Ըստ բանախոսի, երկրորդ պատճառն այն է եղել, որ հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂՀ-ի շուրջ բանակցություններն ամբողջությամբ կլանել էին պետության ու իշխանության ռեսուրսները, և Աստանայից հետո առաջին անգամ Սերժ Սարգսյանը հնարավրություն ունեցավ արտաքին գերլարված աշխատանքից հետո անդրադառնալ ներքին խնդիրներին: «Կադրային այս փոփոխությունները ոչ թե իշխանական բուրգը կազմաքանդելու է, այլ իշխանական բուրգը ավելի է ուժեղանալու, և այն քայլերը, որոնք կատարվելու են եկող տարի, որը նախանշել է հանրապետության նախագահը իր ելույթում, դրանք որ իրականացվեն, իշխանությունները և երկրի նախագահը աջակցություն են ստանալու ժողովրդի լայն զանգվածների կողմից, որը, բնականաբար, ամրապնդելու է իշխանական դիրքերը»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter