Ներսես Երիցյանը նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ներսես Երիցյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին` վեց տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ներսես Երիցյանը զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Նրան այժմ փոխարինում է Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարար է դարձել ԿԲ արդեն նախկին փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, ում այժմ փոխարինելու է Ներսես Երիցյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել