HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնուց վախենալով` կինը տուժող է ներկայացել

Դեկտեմբերի 21-ին` ժամը 00:20-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1979 թ. ծնված Տաթևիկ Պ.-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 23:50-ի սահմաններում, երկու անծանոթներ, բնակարանի դուռը թակելուց հետո մտել էին ներս և դանակի սպառնալիքով հափշտակելով 307.000 դրամ և 80.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել փախուստի:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի քննչական բաժնի և Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ Տաթևիկ Պ.-ի նկատմամբ ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ նրա կողմից կատարվել է հանցագործության մասին սուտ մատնություն. նա ծախսել էր ՌԴ-ում գտնվող ամուսնու ուղարկած գումարները, իսկ ոսկյա զարդերը գրավադրելով բանկում՝ սուտ մատնություն էր կատարել և ավազակային հարձակման պատրանք ստեղծել, որպեսզի արդարանա դեկտեմբերի 21-ին ՌԴ-ից վերադարձող ամուսնու առջև: Տաթևիկ Պ.-ն քննչական բաժնում խոստովանական ցուցմունքներ է տվել: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter