HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

69 պատգամավոր խախտեց Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը

2010 թվի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետեւանքով այդ նախագծերը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Այդ 69 պատգամավորները իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները եւ ՀՀ Սահմանադրությունը: Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբեւէ պայքարել են Հայաստանի ազատության եւ անկախության համար: Վստահ ենք, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետեւորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունությունը խափանելու համար: Սա տեւական պայքար եւ մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար: Լեւոն Բարսեղյան Ավետիք Իշխանյան Սոնա Այվազյան Արթուր Սաքունց Վարուժան Հոկտանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter