HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է հանքարդյունահանող «Լեռ-Էքս» ՍՊԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացրել են Կապան քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում ստորերկրյա հանքի կառուցման աշխատանքների, ինչպես նաև ամբողջ հանքավայրի տարածքում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքը:

Նշվել է, որ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը: Ներկա արտադրողականությամբ աշխատանքի պայմաններում, տարեկան կթողարկվի մոտ 500 տոննա մոլիբդենի և 2000 տոննա պղնձի խտանյութեր: Հաշվարկված հանքաքարի պաշարները, ըստ ընկերության ղեկավարության, հնարավորություն կտան առաջիկա մի քանի տարում հանքաքարի հանույթի ու վերամշակման ծավալներն ավելացնել 250-500 հազ. տոննայի չափով` աշխատողների թվաքանակը հասցնելով ավելի քան 500-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter