Ճանապարհային ոստիկանության տեսուչին մեղադրանք է ատաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի առաջին դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Հ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Մանուկյանը 2010թ. սեպտեմբերից 2011թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթ Մ.Գ-ից ձեռք է բերել խոշոր չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոց, պահել եւ փոխադրել է այն, այնուհետեւ տարբեր չափաբաժիններով իրացրել մեկ այլ անձի:
Անձնական խուզարկությամբ Հ. Մանուկյանի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի` 4,7 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 2.1 կետերով: Նրա նկատմամբ կիրառվել է կալանավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել