HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սև «երևանցի» բերեց գլխին

«Առավոտի» տեղեկություններով` լուրերը, թե Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ եղավ լրիվ այլ պատճառով, քան «Կնդոյի» ծեծն էր, կարծես հաստատվում են: Ըստ «Առավոտի» աղբյուրների` նախագահը մինչև այդ դեպքն է բարկացած եղել Գագիկ Բեգլարյանի վրա, քանի որ վերջինիս նախաձեռնությամբ ստեղծվում էր հասարակական միավոր` «Երևանցիներ»: «Առավոտի» աղբյուրները պնդում են, որ Ս.Սարգսյանին մտահոգել է, որ հասարակականը կվերածվի քաղաքական միավորման և կդառնա լուրջ հակակշիռ «ղարաբաղցիներ» կլանին: Եվ նրա «անհանդուրժելի և անընդունելի» ձևակերպումը հենց այս նախաձեռնությունն է ուղղված եղել: Եվ քաղաքապետի պաշտոնում ոչ թե երևանցու, այլ հատկապես ղարաբաղցու նշանակումն էլ է դրանով պայմանավորված: Իսկ արարողակարգի աշխատակցի ծեծն ընդամենը առիթ էր` քաղաքական-կուսակցական հավակնություններ ունեցող Բեգլարյանից ազատվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter