
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սոցիալական ապահովության ծառայության նոր պետի պաշտոնում քննարկվում են այդ ծառայության պետի երկու տեղակալների` Ժորա Գալստյանի և Արա Պարոնյանի թեկնածությունները: Այդ պաշտոնը թափուր մնաց անցած շաբաթ, երբ իշխանությունների պնդմամբ հրաժարական տվեց Վազգեն Խաչիկյանը:
ՀՀ Վերահսկիչ պաշատը այդ ծառայությունում հայտնաբերել էր խոշոր չարաշահումներ: Այս պահին այնտեղ ստուգումներ է անցկացնում նաև ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայություն:
Խոսակցություններ կան, որ այդ պաշտոնին հավակնում է նաև հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Տարիներ առաջ, երբ Վ.Խաչիկյանը նոր էր նշանակվում Սոցապ հիմնադրամի պետի պաշտոնում, կրկին շրջանառվում էր տիկին Նաղդալյանի անունը: Վերջինս «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է, թե սա «անցած թեմա է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել