HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Տաթևիկ Ղափլանյանը

ԱՄՆ-ում 58 տարեկանում հանկարծամահ է եղել հայտնի դերասանուհի Տաթևիկ Ղափլանյանը: Նա մեկ տարի առաջ կորցրել էր որդուն և այդ կորուստը շատ ծանր էր տանում: Չնայած փորձում էր շարունակել դերասանական աշխատանքը` սակայն բազում դժվարություններ ուներ: «Հրապարակին» հասած տեղեկություններով` ԱՄՆ-ում նա մտերիմներից մեկի կողմից խաբվել էր և մեծ գումար էր կորցրել: Իսկ ամռան վերջին ժամանել էր Հայաստան և այստեղ էր մոտ երկու ամիս: Նա փորձել էր մտնել դրամատիկական թատրոն, ինչ-որ դեր խաղալ, վերակենդանացնել իր հոր` Հրաչյա Ղափլանյանի ժամանակների թատրոնը, սակայն իր երբեմնի կոլեգաներն ամեն ինչ արել են, որ դա տեղի չունենա, կարելի է ասել` թույլ չէին տվել, որ նա մտնի թատրոն: Նրա մտերիմները պատմեցին, որ Հայաստանից մեկնելիս նա շատ վատ տրամադրություն է ունեցել` ընկճված է եղել և հուսահատ: Մահը վրա է հասել տրոմբի տեղաշարժից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter