
Երեկ` ժամը 18:00-ին, իշխանական կերակրատաշտից սնվող ողջ «էլիտան» «Օջախ» ռեստորանում հավաքվել և մեկ ժամից 5 րոպե քիչ ստիպված է եղել սպասելու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: 18:55-ին ռեստորան է ժամանել Սերժ Սարգսյանը, որից հետո նոր միայն տոնական «քեֆը հայտարարվել է բացված»:
Սերժ Սարգսյանի հետ միասին «Օջախ» են ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` իր խմբակցության որոշ պատգամավորներով, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ խմբակցության մի քանի պատգամավորներով: ՀՀԿ-ն ներկայացված է եղել ամբողջ ներկապնակով: Ականատեսների վկայությամբ` բոլորը միմյանց հետ ջերմ ողջագուրվել են:
Ռեստորանը զարդարված է եղել տոնական աքսեսուարներով: Ասում են` ամեն ինչ բավական ճաշակով և ճոխ է եղել: Ի դեպ, նախապես որոշված է եղել, որ «խմել-անջատվել» չի լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը նախապես ակնարկած է եղել` ամեն ինչ պետք է «կոռեկտ կազմակերպել»:
Սերժ Սարգսյանը հենց սկզբում հայտարարել է, որ երկար ժամանակ է տրամադրելու «իր կոալիցիային», և որ բոլորն «այսօր խաղաղասիրական առաքելություն ունեն»: «Օջախում» է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը. թե ի՞նչ առաքելությամբ` «ՉԻ»-ին չհաջողվեց ճշտել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել