HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հուշաքարը

Երեկ Թումանյան 9 հասցեում բացվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, որի հեղինակը Լևոն Իգիթյանն է: Արարողությանը մասնակցել են հուշաքարի հեղինակը, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը, արվեստագետներ, մտավորականներ, Բենիկ Պետրոսյանի ընտանիքի մտերիմները և արվեստի երկրպագուները: Հուշաքարը բացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոբելյանական միջոցառումների շրջանակներում: 1976-1996թթ. Թումանյան 9 հասցեում գտնվող Բենիկ Պետրոսյանի արվեստանոցը Երևանում հայտնի էր որպես հոգևոր կենտրոն, մի յուրօրինակ Վերնատուն, որը ձգում էր արվեստագետներին, մտավորականներին` իր առանձնակի մթնոլորտով, ջերմությամբ, անսովոր ու հետաքրքիր աշխատանքներով, և իհարկե, Բենիկի ձեռքով պատրաստված անկրկնելի հյուրասիրությամբ: ԽՍՀՄ-ի տարիներին արվեստանոց այցելել են շատ ու շատ երևելի հյուրեր ԽՍՀՄ և այլ երկրներից: Սակայն 1978թ. տիեզերագնացներ Ռոմանենկովի և Գրեչկոյի այցելությունը իսկական անակնկալ էր: Տիեզերքում թռիչքի ընթացքում նրանք կարդում են Բենիկ Պետրոսյանի արվեստին նվիրված «Մետաղը խոսում է» խորագրով «Պրավդայի» հոդվածը և ուխտ անում Երկիր վերադառնալուն պես ուղևորվել Հայաստան, այցելել այդ հրաշագործ արվեստագետին... Այդպես էլ անում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter