HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը մեղադրվում է անգործության մեջ

Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարության դեմ հայցը ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցը: Կազմակերպությունը մեղադրում է նախարարությանն անգործության եւ Ողջի գետի աղտոտման փաստի առթիվ միջոցառումներ չձեռնարկելու մեջ: Հայցի հիմքում ընկած է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի, Հայջրմուղկոյուղու տվյալները, նախարարության պատասխանը կազմակերպության հարցմանը  եւ այլն: «Եթե Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ժամանակին եւ ադեկվատ միջոցառումներ ձեռնարկեր, ապա Ողջի գետը չէր վերածվի կոյուղատարի եւ չէր աղտոտվի արդյունաբերական ձեռնարկությունների թափոններով»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter