HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2011թ. կլինի՞ «դրական սրացման» տարի

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի սպասելիքները 2001 թ-ից մեծ են: Պատճառն այն չէ, որ տարին Ճագարի է, իսկ պատգամավորը հենց այդ տարում է ծնվել: Դավիթ Հարությունյանը վստահաբար ասում է, թե կառավարությունը խոստացել է, որ 2011թ. լինելու է ավելի հաջող տարի, քան այս տարի էր: Գալիք տարին նաեւ նախընտրական է, եւ Դ. Հարությունյանը կանխատեսում է որոշակի սրացումներ: «Ցանկացած նախընտրական տարի ունի քաղաքական սրման իր փուլը: Քաղաքական դաշտում ակնհայտ նկատվում է հարաբերություններում սրացումներ: Նույնիսկ կոալիցիոն գործընկերների շրջանում է դա նշմարվում: Այնուամենայնիվ, դա շատ բնական է եւ այլ ենթատեքստ փնտրել պետք չէ, որովհետեւ եթե խոսքը վերաբերում է ընտրություններին եւ յուրաքանչյուր կուսակցություն գտնում է, որ կարող է ինքնուրույն գնալ ընտրությունների, այլ ոչ դաշինքով, այդ դեպքում դա բնական երեւույթ է»,- ասում է Դավիթ Հարությունյանը: Պատգամավորը կարծում է, որ սրացումը միշտ չէ, որ պետք է բացասական գնահատել: «Սրացումն իր մեջ ունի նաեւ լավ տարրեր: Կա բացասական եւ դրական սրացում, նախընտրական սրացումը, որպես կանոն, դրական սրացում է»,- ավելացնում է Դ. Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter