Կապանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Կապանում այսօր քաղաքապետի մասնակցությամբ վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի ու հրապարակի լույսերը` ազդարարելով Նոր տարվա միջոցառումների սկիզբը: Քաղաքի գլխավոր տոնածառը նախորդ տարիների համեմատ ավելի ճոխ տեսք ունի: 14 մետր բարձրություն ունեցող տոնածառը զարդարված է 20 շարք հորիզոնական և 12 շարք ուղղահայաց դասավորությամբ վառվող 1052 գունավոր լույսով:
Այս տարի մշակույթի կենտրոնի հրապարակում, որտեղ դրված է տոնածառը, կվառվի խորհրդանշական 2011 ամանորի լույս: Վաղվանից կմեկնարկեն ամանորի միջոցառումները: Մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը տոնական միջոցառումներով հանդես կգան բանավաններում, թաղամասերում: Տոնական հանդիսությունները կշարունակվեն մինչև 2011թ. հունվարի 13-ը:
Տարվա գլխավոր տոնական միջոցառումը տեղի կունենա ամանորի գիշերը` ժամը 1-ին: Այդ ժամին մշակույթի տան հրապարակում կկազմակերպվի տոնական մեծ պարահանդես, իսկ ժամը 2-ին կլինի մեծ հրավառություն, որից հետո` մինչև լուսաբաց, քաղաքի գլխավոր տոնածառի մոտ կշարունակվեն տոնական միջոցառումները:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել