HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործակալության պետը մեղադրվում է յուրացում կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ա.Ատոնյանը, ով աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես գործակալության պետ, և «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրենն է, Ֆրանսիայի  Հանրապետության ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի ներկայացուցիչ Բ.Ֆեյների հետ 2008թ. հուլիսի 10-ին կնքել է փոխըմբռնման հուշագիր: Համաձայն այդ հուշագրի և ի լրումն դրա` հետագայում կազմված արձանագրությունների՝  նախատեսվել է Վայոց Ձորի մարզում երկկողմանի ֆինանսավորմամբ կառուցել նորագույն սեյսմիկ կայանների ցանց: Սեյսմիկ կայանների վերոնշյալ ցանցը կառուցելու համար ֆրանսիական կողմի ներկայացուցիչները, հակառակ սկզբնական պայմանավորվածության, ստանձնել են ծրագրի լրիվ ֆինանսավորումը և 2009թ. օգոստոսի 27-ին աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի մի մասը՝ 37.466.800 ՀՀ դրամին համարժեք 70.000 եվրոն, փոխանցել են Ա.Անտոնյանի ղեկավարած «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվեհամարին: Նախաքննության տվյալներով Ա.Անտոնյանը, օգտագործելով որպես բանակցային կողմ հանդես գալու իր լիազորությունը, հիշյալ գումարն ստացել և մուտքագրել է նույն կազմակերպության դրամարկղ: Այնուհետև որպես կազմակերպության ղեկավար՝ տարբեր ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, նախատեսված կայանների շինարարության մեջ նրանց ներգրավելու, ինչպես նաև շինարարական նյութեր ձեռք բերելու եղանակով 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում, ինչպես նաև նույն մարզի Զեդեա համայնքում գտնվող «Վայք գրուպ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներում կառուցել և շահագործման է հանձնել սեյսմիկ 6 կայանից բաղկացած ցանց: Սակայն օգտվելով շինարարական աշխատանքների վրա ծախսած դրամական միջոցների նկատմամբ ֆինանսական և սեյսմիկ ծառայության ազգային մարմնի պատշաճ հսկողության բացակայությունից՝ յուրացրել է ծրագրի ամբողջական իրացման համար իրեն վստահված 3.324.387 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գլխավոր դատախազության կայքը հայտնում է, որ քրեական գործն ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter