Փոխտնօրենը վրաերթի է ենթարկել. մեկ զոհ
Նախօրեին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի թիվ 49/1 շենքի դիմաց 34-ամյա Սերոբ Հակոբյանը, ով «Հորիզոն» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, վարելով «Երևանջուր» ՓԲԸ-ին պատկանող «Նիսան Մուրանո» մակնիշի 888 ՏՏ 86 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 42-ամյա Ալվարդ Միրզոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալվարդ Միրզոյանը, ով փողոցը հատել է հետիոտնի համար չթույլատրված տեղով, «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ֆոտոլրագրողը նշում է նաեւ, որ մինչ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, մեքենայի վրայից համարանիշները հանվել են:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել