HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ եւ հրդեհ

Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ղարիբ Մ.-ին, ում մոտ հայտնաբերվել է 5 մլ-անոց 2 ներարկիչ, մեկում՝ 1 մլ, իսկ երկրորդում` 4 մլ ափիոնանման հեղուկ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը` ժամը 16.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղամասար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ոստիկանները պարզել են, որ ժամը 16.25-ի սահմաններում` կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Ռայա Ա.-ն լուցկիով դիտավորյալ հրկիզել է Իշխան Բ.-ի տանը կից անասնագոմը՝ պատճառելով նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter