HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանքներ` խուլիգանության եւ թմրանյութի գործերով

Դեկտեմբերի 27-ին` ժամը 08.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1980 թ. ծնված Արսեն Ա.-ին, որը ս.թ. հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Արսեն Ա.-ն կալանավորված է:
Նույն օրը` ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հարություն Ե.-ին, որը 2001 թ. հուլիսի 17-ից ՌԴ Ուդմուրդիայի Հանրապետության Սարապուլայի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ Քրեական օրենսգրքի 228 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով: Հարություն Ե.-ն կալանավորված է: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:
Կրկին դեկտեմբերի 27-ին` ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բայդուկովի փողոցի թիվ 14 տան մոտից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտյոմ Մ.-ին, որը ս.թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՀՀ Քրեական  օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: Արտյոմ Մ.-ն կալանավորված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter