2010 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստանին անդրադարձել է 3 անգամ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահվող, կոմպոզիտորի 10 ստեղծագործության ձեռագիր նոտաները, տարբեր երկրներից ներկայացված 11 հայտի թվում անցնելով անհրաժեշտ տեխնիկական փուլը, օրերս ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» անվանակարգում:
2010 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութայն ժառանգության ներկայացուցչական ցանկում» ներառվել է Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ազգային արժեքը:
ՅՈւՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք:
Այս մասին նշում է մշակույթի նախարարությունը` ամփոփելով իր 2010 թ. գործունեությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել