Հայ թենիսիստները 3 ոսկի են նվաճել
Դեկտեմբերի 23-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացել է Սարգիս Սարխոյանի անվան սեղանի թենիսի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնում էին Լուիզա Նազարյանը, Ռուբինա Վարդանյանը, Մուրադ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը և Գևորգ Աբրահամյանը:
Անհատական պայքարում մրցաշարի 1-ին և 2-րդ տեղերը միմյանց միջև կիսել են մեր երկու մարզիկները: Մուրադ Ասատրյանը տղաների անհատական մրցապայքարում մնաց անգերազանցելի և նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ Հարություն Հարությունյանը կանգնեց պատվո հարթակի երկրորդ հորիզոնականում:
Աղջիկների մրցապայքարում Լուիզա Նազարյանը երկորդն էր: Աղջիկների զուգապայքարում Լուիզա Նազարյան-Ռուբինա Վարդանյան զույգը նվաճեցին երկրորդ տեղը: Տղաների զուգախաղերում Մուրադ Ասատրյան և Հարություն Հարությունյանը լավագույնն էր և նվաճեց ոսկե մեդալը:
Խառը զուգախաղերում Մուրադ Ասատրյան-Լուիզա Նազարյան զույգը ճանաչվեց 1-ինը, իսկ Հարություն Հարությունյան-Ռուբինա Վարդանյան զույգը բավարարվեց բրոնզե մեդալով: Մուրադ Ասատրյանը ճանաչվեց մրցաշարի բացարձակ չեմպիոն: Իսկ մեր մարզիկներից Գևորգ Աբրահամյանը արժանացել է մրցաշարի հատուկ մրցանակի` գեղեցիկ խաղի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել